Posted in Բնագիտություն

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ և փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Continue reading “ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ”

Posted in Մայրենի

Իմ ամենասիրելի գիրքը

Իմ ամենասիրելի գիրքը «Մաթիլդա» ստեղծագործութույնն է, որը գրել է Ռոալդ Դալը (բրիտանական հայտնի գրող)։ «Մաթիլդա» ստեղծագործութույնը ինձ խորհուրդ են տվել կարդալ ընկերներս։ Երբ ես կարդացի «Մաթիլդա» ստեղծագործութույնը ես ուղղակի սիրահարվեցի այդ հեքիաթին։ «Մաթիլդա» ստեղծագործութույան մեջ կա մի շատ խելացի աղջիկ։ Ինչպես արդեն հասկացաք աղջկա անունը Մաթիլդա էր։ Նա շատ էր սիրում սովորել և գիրք կարդալ, բայց իր մայրին ու հայրիկը ընդհարապես չէին սիրում, որ Մաթիլդան կարդում է։ Նա գնաց շատ խիստ դպրոց, որտե շատ բարի և լավ ուսուցիչ և շատ իստ ուսուցիչ։ Մաթիլդան և իր ընկերները որոշեցին մի ձև դուրս հանել ուսուցչուհուն դպրոցից, և իրենց մոտ դա ստացվեց։

Կա դեռ շատ բան, որ ես չեմ պատմել։ Դուք կիմանաք իմ պատմածը մենակ այն ժամանակ, երբ կկարդաք այդ գիրքը։ «Մատիլդա» ստեղծագործութույնը այնքան հետաքրքիր իմ համար, որ ես չէի կարողանում պոկվել այդ գրքի կարդալուց։ Անպայման կարդացեք այդ գիրքը, դուք չեք ափսոսի դրա համար։

Posted in Մայրենի

Մանչուկն ու Կառլսոնը

Թեսթ 18

Ա. Լինդգենի

Մանչուկն ու Կառլսոնը

հատված
(1-ին մաս)

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբոոջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարձնե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը երբեք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Ամբողջ, թռչել, կդարձնեն, երբեք

Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
ա/Սովորական-անսովոր

բ/փոքիկ-մեծ

գ/Սիրունիկ-գեշ

դ/Տխուր-ուրախ

  1. Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ  արտահայտության մեջ:

Տխուր գրիչ արտահայտությունը նշանակում է, անվորակ գրիչ։

  1. Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել
 բ/օգնել, օժանդակել

գ/վնասել

դ/կաշկանդել

  1. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա-վթար
բ/աֆիցեր-սպա
գ/դիրեկտոր-տնօրեն
դ/զիբիլ-աղբ

  1. Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:

Բոլորը, մարդիկ, երեխաներ, քաղաքներ։

Տեքստից դուրս գրիր չորս դիմավոր բայ՝ դիմացը նշելով դեմքը:

  1. Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր, Աստված էլ քեզ կօգնի:

գ/Ամեն գործի վերջն է գովելի, բարձր ձայն կհանի:

դ/դատարկ տակառ:

գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը

Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Արևի պես է,
Կլոր երես է,
Սերմը՝ ճնճղուկի
կտուցի պես է:

Արևածաղիկ
                                 

Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ ընդարձակ նախադասություն:
Փոքրիկը հասկացել էր, որ շունը երբեք իրենը չի լինի:

Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:
-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը:

Նկարագրի՛ր Կառլսոնին:
Կառլսոնը գիրուկ մի ցածրահասակ մարդուկ էր, որի մեջքի վրա կար պրոպելլեր։

  1. Կուզեի՞ր  լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:

Այո, ես կուզեի, որովհետև նա միակ մարդն է, որը տեսավ թռչող մարդ։

Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
Մանչուկը ուզում էի շունիկ ունենալ

  1. Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:

Ես կուզենաի, որ մանչուկը ունենար շուն։

Posted in Մայրենի

Լեզվական կարողություններ և հմտություններ

Գրավոր խոսքին և ստեղծագործական մտածողությանն ուղղված առաջադրանքներ

Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։

Կարդա՛ Հ․ Թումանյանի <Անհաղթ աքլորը > հեքիաթը և փորձի՛ր պատմել այն հերոսներից մեկի անունից։

Continue reading “Լեզվական կարողություններ և հմտություններ”

Posted in Մաթեմատիկա

Արագություն, ժամանակ, ճանապարհ․մաս2

Մարմնի շարժման արագությունը  միավոր ժամանակում  նրա  անցած ճանապարհն է ։

70կմ/ժ  արագություն ասելով հասկանում ենք, որ մարմինը          1ժ-ում անեցել է 70կմ ճանապարհ։

Continue reading “Արագություն, ժամանակ, ճանապարհ․մաս2”

Posted in Uncategorized

Ճանապարհ, ժամանակ, արագություն

Միավոր  ժամանակում    մարմնի    անցած ճանապարհը   նրա  շարժման արագությունն է։

Արագությունը  կարելի է  չափել  արագաչափի  միջոցով։

Օրինակ՝

Կարող ենք ասել․

Ավտոմեքենան  շարժվում է  ժամում 70 կմ  արագությամբ,  կամ ավտոմեքենան  շարժվում է 70կմ/ժ արագությամբ։

Մարմնի շարժման արագությունը հավասար է  նրա անցած ճանապարհի և ծախսած  ժամանակի քանորդին։

Այսինքն՝

Արագություն= Ճանապարհ : ժամանակ

Մարմնի  անցած  ճանապարհը հավասար է  նրա շարժման  արագության  և  ծախսած  ժամանակի արտադրյալին։

Ճանապարհ= Արագություն . ժամանակ

Մարմնի ծախսած  ժամանակը հավասար  է  նրա  անցած ճանապարհի   և  արագության   քանորդին։

Ժամանակ= Ճանապարհ: Արագություն


Խնդիրներ․

Continue reading “Ճանապարհ, ժամանակ, արագություն”

Posted in Մայրենի

Անհատական բլոգային աշխատանք

Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ հղումը։

Իմ բլոգի հղումը

Ո՞ր թվականից ես սպասարկում բլոգդ։ Ներկայացրո՛ւ բլոգումդ հրապարակված առաջին նյութը՝ հղումը դնելով ներկայացված վերնագրի վրա։

Ես սպասարկում էի բլոգս 2022 թվականից։ Սա իմ առաջին նյութն է։

Continue reading “Անհատական բլոգային աշխատանք”