Posted in Բնագիտություն, Ես և շրջակա աշխարհը

Ջուրը պետք է մաքուր լինի

Բոլորին քաջ հայտնի է, որ առանց ջրի չեն կարող ապրել ոչ բույսերը, ո’չ կենդանիները, ոչ էլ մարդիկ: Դա է պատճառը, որ սովորաբար գյուղերը, քաղաքները կառուցվում են աղբյուրների մոտ. գետերի, լճերի ափերին: Իսկ եթե բնակավայրը հեռու է գետերից, լճերից, ապա մարդիկ փորում են ջրհորեր, կառուցում արհեստական լճակներ ու ջրանցքներ և դրանցից ջուր վերցնում:

Continue reading “Ջուրը պետք է մաքուր լինի”

Posted in Բնագիտություն, Ես և շրջակա աշխարհը

Դեբեդ գետ

Դեբեդ գետը գտնվում է Հայաստանի լոռու մարզում և վրաստանում։ Գետն ունեցել է մի շարք անուններ։ Հայկական աղբյուրներում այն կոչվում է Դեբեդ։ Օգտագործվել են նաև Դեբետ, Դևբեդ անվանաձևերը։ Հնում գետի ստորին հոսանքը անվանվել է Բերդահոջ։ Վրացիները գետն անվանում են Դեբեդա, հնում կոչվել է Բորչալա, որի անունով էլ կոչվել է Բորչալուի շրջանը։ Ըստ ավանդության՝ գետի անունը ծագել է Դև Բեթ բառակապակցությունից․ «Առասպել կա, թե Լոռու Դև-հսկաները – Դև Բեթը (Դեբեդ գետը), Դև-Ալը (Դվալ սարը) և ուրիշները հափշտակել են Ծաղկունքի (Արագածի) աղջիկը, բերել Լոռի»։ Դեբեդ գետում և նրա ավազանի լճակներում հանդիպում է վեց տեսակի ձուկ՝ հայկական տառեխիկ, Քուռի բեղլու, Քուռի կողակ, կարմրախայտ, մուրծա, սովորական քառթակ։

Posted in Բնագիտություն, Ես և շրջակա աշխարհը, Մայրենի

Ամերիկյան Փիտբուլ

Ամերիկյան Փիտբուլները պատկանում է Ցուլ շների ցեղատեսակների խմբին: Փիտտ Բուլլները ցածրահասակ են, բայց խոշոր են ու ուժեղ ծնոտներով, փոքր և միջին չափի ականջներով, որոնք բարձր են տեղակայված լայն, հարթ գլխի վրա: Փիտբուլները, որոնք հայտնի է նաև որպես pitbulls կամ pitties, պաշտպանող, նվիրված ցեղատեսակ են: Շատերը կարծում են, որ այս ուժեղ շները կարող են բավականին ագրեսիվ լինել, բայց դա հաճախ սխալ է: Անկախ նրանից, եթե դուք մտածել եք ձեր տանը Փիտբուլ պահելու մասին, կամ որոշել եք ունենալ ընտանիքում շուն , արժե ավելին իմանալ ցեղատեսակի մասին։

Posted in Ես և շրջակա աշխարհը, Մայրենի

5 փաստ արագիլի մասին

Մարմնի երկարությունը մինչև 100–115 սմ է, թևերի բացվածքը՝ 155–165 սմ, կենդանի զանգվածը՝ 4 կգ։

Հայաստանում՝ 2 տեսակ՝ սև արագիլ և սպիտակ արագիլ:


Բույնը հյուսում են ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ գյուղական տների տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա, նույնիսկ, էլեկտրասյուների ծայրերին։

Դնում են 3–7 ձու, ունենում 3–5 ձագ։ 

 Սպիտակ արագիլի զույգերն անդավաճան են մինչև կյանքի վերջը։ 

Posted in Ես և շրջակա աշխարհը

Հանելուկներ

Յոթ ուլունք կանաչ ծրարում։

Պատ․՝ լոբի

Թևեր ունի, չի թռչում,

Ածան է, չի կչկչում,

Այնտեղ, ուր մենք ենք շնչում,

Իսկույն իր շունչն է թռչում։

Պատ․՝ ձուկ

Մեջն ուտելիք,

Դուրսը վառելիք։

Պատ․՝ Ընկույզ

Հեղուկ է, ջուր չե,

Ճերմակ է, ձյուն չե։

Պատ․՝ Կաթ

Ի՞նչ պտուղ է կոշտ ու կոպիտ,

Կեղև ունի փայտի պես պինդ,

Մեջը անուշ յուղոտ խորիզ,․

Չունի, սակայն, ոչ մի կորիզ։

Պատ․՝ ընկույզ

Կանաչ արոտից բերած,

Ճերմակ հեղուկից մերած,

Առավոտը առթնանամ,

Մի կուշտ ուտեմ ամրանամ։

Պատ․՝ Կաթ

Ոսկի կաթիլ ծառից քաղեմ,

Մեր կտուրին տանեմ փռեմ,

Ձմռանն ուտեմ ամառն ուտեմ։

Պատ․՝ Ծիրանի չիր

Ո՞վ չի սիրում անմահական

Ոսկի պտուղն այն հայկական։

Պատ․՝ ծիրան

Posted in Ես և շրջակա աշխարհը, Ընթերցարան, Մայրենի

Ձմեռային պատմություն

Ձյունը վերջապես եկավ։ Երեխաները դուրս եկան բակ խաղալու համար։ Նրանք պատրաստեցին ձնեմարդ և խաղացին ձնագնդի։ Մինչև երեխաները երկար ժամանակ պատրաստում են ձներմարդ եկավ ավելի շատ ձյուն։ Երեխաները սառեցին և գնացին տուն հանգստանալու։