Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես

Հաց

Հացն առաջին անհրաժեշտության սննդամթերք է, որը պատևաստվում է հացահատիկների ալյուրից ստացված խմորից և այլ հավելյալ բաղադրիչներից։ Հացի մասին շատ լեգենդներ կան հյուսված։ Ըստ լեգենդի՝ հացը պատահաբար է ստեղծվել մի հին եգիպտացու կողմից։ Մարդիկ սկսել են հաց պատրաստել դեռևս 30 հազար տարի առաջ։ Ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ Հայաստանը հացի հնագույն հայրենիքներից է։ Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Քրիստոսի ծննդից առաջ 3-րդ հազարամյակում։ Այդ են վկայում մի շարք հնավայրերի՝ Շենգավիթի, Մոխրաբլրի, Լճաշենի պեղումներից հայտնաբերած աղորիքներն ու թոնիրները։ Միջնադարյան Հայաստանում հացը թխում էին նաև սաջի՝ հատուկ մետաղաթիթեղի վրա։ Տարածված էին բոքոնը, մատնաքաշը, բաղարջը և, իհարկե, մեր նշանավոր լավաշը։

Continue reading “Հաց”

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես

Երիտասարդ խեցգետինը, շարունակություն

Խեցգետինը շարունակեց իր ճանապարհը և հանդիպես մի խեցգետինների խումբ։ Երիտասարդ խեցգետինը հարցրեց․

-Բարև ձեզ։ Ինչո՞վ եք դուք զբաղվում

-Մենք,-սկսեց նրանցից մեկը,-սովորում ենք առաջ քյլել։

Երտասարդ խեցգետինը շատ էր ուրախացել։ Նա ասաց․

-Ես կարող եմ ձեզ սովորացնել,-հպարտ ասաց երիտասարդ խեցգետինը,-նայե՛ք։

Եվ խեցգետինը սկսեց առաջ քայլել։ Խեցգետինների խմբից մեկը ասաց․

-Օ՜, ինչ լավ է, որ դու գիտես առաջ քայլել։

-Իսկ, ո՞նց են այդպես քայլում,-հարցրեց մյուսը։

Խեցհետինը սկսեց բացատրել նրանց, թե ոնց քայլել առաջ։ Այդպես նրանք ընկերացան և դառան լավ ընկերներ։

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես

Բլոգային հետազոտական աշխատանք

3․1 դասարան, Պետրոսյան Մարիա

1 Բլոգում գտի՛ր <Իմ մասին> բաժինը, ծանոթացի՛ր բլոգի հեղինակի հետ։

Այդ բաճինը չկա։

2 Ուսումնասիրի՛ր բլոգի բաժինները։ Դրանցից ամենաշատը ո՞րը քեզ հետաքրքրեց, ինչո՞ւ։  

Բլոգի բաժիններում քիչ նյութեր կան, բացի Մաթեմատիկա բաժնից։ Դրանից կարող եմ ենթադրել, որ այդ բաժինը ամենահետաքրքիրն է։

3 Բլոգի ուսումնասիրություններից ելնելով, գրի՛ր, թե բլոգի հեղինակը ի՞նչ նախասիրություններ ունի և ի՞նչը քեզ հուշեց նման կարծիք ձևավորել։

<Իմ մասին> բաժինը չկա, բայց բլոգը ուսումնասիրելուց հետո կարող եմ ասել, որ բլոգի հեղինակը սիրում է Մաթեմատիկա։

4 Առանձնարո՛ւ այն նյութը, որը քեզ ամենաշատը դուր եկավ։ Պատճառաբանի՛ր ընտրությունդ։

Ես հավանեցի այս նյութը, որովհետև ընթերցողը կարող է իմանալ բլոգի հեղինակի ամենալավ ընկերոջ մասին։

5 Բլոգի հեղինակը ինչպիսի՞ ընտանեկան նախագծեր է իրականացրել։ Նշի՛ր մի քանիսը։

Հեղինակը ընտանեկան նախագիծ չունի։

6 Բլոգի հեղինակի <Ճամփորդություններ> բաժինը ուսումնասիրելով ի՞նչ կարող ես ասել։ Նշի՛ր այն վայրերը, որտեղ եղել է բլոգի հեղինակը։ծ

Բլոգի հեղինակը չունի <Ճամփորդություններ> բաժինը։

7 Ուսումնասիրելով բլոգի հեղինակի <Գրադարան> բաժինը, կարո՞ղ ես նշել, թե նա ինչպիսի՞ ստեղծագործություններ է նախընտրում։ Առանձնացրո՛ւ քեզ ամենաշատը դուր եկած ստեղծագործությունը։

Բլոգի հեղինակը չունի <Գրադարան> բաժինը։

8  Ի՞նչ առաջարկություն կանեիր բլոգի հեղինակին՝ ուսումնական բլոգի հետ կապված։

Ես կառաչարկեի, որ բլոգի հեղինակը ավելի շատ նյութ սպասարկի բլոգում։

9 Ինչպե՞ս ես գնահատում կրտսեր ընկերոջդ բլոգավարությունը։ Ձևակերպի՛ր կարծիքդ-գնահատումդ մի քանի նախադասությամբ։

Ես գնահատում եմ 10 բալային կարգով 7/10 բալով, որովհետև բլոգի հեղինակը քիչ է սպասարկում բլոգը։

10 Հանդիպի՛ր բլոգի հեղինակ-ընկերոջդ հետ և տեսանյութի կամ ֆոտոշարի միջոցով լուսաբանի՛ր։

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես

Լեզվական կարողություններ և հմտություններ

Գրավոր խոսքին և ստեղծագործական մտածողությանն ուղղված առաջադրանքներ

Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։

Կարդա՛ Հ․ Թումանյանի <Անհաղթ աքլորը > հեքիաթը և փորձի՛ր պատմել այն հերոսներից մեկի անունից։

Continue reading “Լեզվական կարողություններ և հմտություններ”

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես

Անհատական բլոգային աշխատանք

Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ հղումը։

Իմ բլոգի հղումը

Ո՞ր թվականից ես սպասարկում բլոգդ։ Ներկայացրո՛ւ բլոգումդ հրապարակված առաջին նյութը՝ հղումը դնելով ներկայացված վերնագրի վրա։

Ես սպասարկում էի բլոգս 2022 թվականից։ Սա իմ առաջին նյութն է։

Continue reading “Անհատական բլոգային աշխատանք”