Posted in Հայրենագիտություն

Ճամփորդություն Էրեբունի թանգարան

Երբ մենք հասանք Էրեբունի ամրոց, մենք տեսանք <<Արգիշտի I>> արձանը։ Մուտքի մոտ մեզ դիմավորեցին թանգարանի պահապանները <<Ուրարտական բրոնզե սֆինքսերը>>

Թանգարանի մուտքից մի քիչ քայլելուց հետո մենք տեսան 5 գլխանի <<Վիշապաքարը>>։ <<Վիշապաքարի>> մասին մեծ պատմեց ընկեր Սոնան։

Թանգարանում մենք տեսանք Երևանի ծննդյան վկայականը սեպագրով, բայց ոչ օրիգինալ։

Ամենաշատը ես հավանեցի Արգիշտի I բրոնզե թուրը։ Թուրը շատ մեծ էր և գեղեցիկ

Մենք տեսանք պեղումների ժամանակ գտնված դեմքեր։

Մենք տեսանք հին բաժակներ, որոնցով խմում էին մեծահարուստները։

Երբ մենք հասանք <<Էրեբունի ամրոց>> վերևվից երևում էր գրեթե ամբողջ Երևանը։

Ամրոցը ուներ մեծ պարիսպներ, որոնք առաջ 18 մետր էին։ Երկրաշրժների և պատերազմի արդյունքում ամրոցը ավիրվել է, բայց մինչև հիմա պարիսպները մնացել են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *